Վահրամաբերդ և Հովունի համայնքների ճանապարհները վերանորոգվել են![]() 30 հոկտեմբերի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքը Հ32 հանրապետական ճանապարհի հետ կապող մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Հովունի համայնքը Մ1 միջպետական ավտոճանապարհին և Մայիսյան համայնքին կապող շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Ճանապարհահատվածները շահագործման ընդունելու համար Շիրակի մարզ էր մեկնել նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ և «Մոստովիկ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության կողմից։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը նախատեսված էր դեկտեմբերի 23-ին։ Վերանորոգումը, սակայն, ավարտվել է նախատեսված ժամկետից 3 ամիս շուտ։ Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածների ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկը բացակայում էր, հողային պաստառի վրա կային նստվածքներ, փոսեր, լայնական թեքությունները չէին համապատասխանում շինարարական նորմերին: Անմխիթար վիճակում էին երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, բացակայում էին ճանապարհային նշանները: Շինաշխատանքների արդյունքում 6 կիլոմետրանոց ճանապարհահատվածների երթևեկելի մասն ամբողջությամբ վերակառուցվել է: Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ: Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի (որի մեջ մտնում են նաև Վահրամաբերդն ու Հովունին) ղեկավար Կարեն Արշակյանը նշում է, որ ցանկացած ճանապարհի վերանորոգում նպաստում է մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Պարոն Արշակյանը նկատեց, որ Մարմաշեն խոշորացված համայնքում կան անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներ, որոնք ցանկալի կլիներ ներգրավել վերականգնման ծրագրերում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |