ՊՆ պատվիրակությունն Ալմաթիում քննարկել է ՀԱՊԿ տարածաշրջանում ՀՕՊ պաշտպանությանն առնչվող հարցեր![]() 30 հոկտեմբերի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունն Ալմաթիում ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստում մասնակցել է ՀԱՊԿ տարածաշրջանում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանն առնչվող հարցերի քննարկմանը: Հոկտեմբերի 26-ին Ալմաթիում Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ հավաքական անվտանգության, մասնավորապես՝ կովկասյան և կենտրոասիական տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հարցերի շուրջ։ Քննարկմանը հատուկ ուշադրության են արժանացել տաջիկա-աֆղանական սահմանին ձևավորվող իրավիճակին, ռազմական անվտանգության սպառնալիքներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ռազմական կոմիտեի նիստի շրջանակում կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դավթյանի առանձին հանդիպումը Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մայկեևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |