Վրաստանի նախագահի թեկնածու Վաշաձեն Ախալքալաքում այցելել է իր ծեծված կողմնակցին![]() 31 հոկտեմբերի 2018 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն այցելել է Ախալքալաք: Նա շրջանային հիվանդանոցում տեսակցել է Ախալքալաքի իր շտաբի ներկայացուցիչներին, որոնք տուժել էին «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից, հայտնում է Jnews-ը: «Առաջին փուլում պարտվելուց հետո նրանք որոշեցին վախեցնել այն մարդկանց, ովքեր աշխատում էին քրտինքով, ովքեր չէին վաճառվել, ովքեր աշխատում էին, որպեսզի մեր երկրում չլինի ընտրությունների կեղծում: Տեսեք թե ինչ վիճակում են նրանք, ովքեր աջակցում են: Քրեական խմբերը ղեկավարում են Վրաստանը: Իսկ այժմ ուզում եմ դիմել նրանց, ովքեր ինձ աջակցում են՝ նման սադրանքներ հաճախ տեղի կունենան, քանի որ նրանք վախենում են ձեզանից, վախենում են, որ արդեն պարտվել են ընտրություններում, և բոլորը փորձում են վախեցնել մեզ: Վեց տարի չկարողացան, հիմա ինչպե՞ս են դա անելու: Նույն իրավիճակն էլ Կասպիում է: Կան ապացույցներ, հարուցվել է քրեական գործ: Եվ ես պահանջում եմ, որ ոստիկանությունը համապատասխան քայլեր ձեռնարկի: Ոչ ոք չի կարողանա վնասել Միասնական ընդդիմությանը: Մենք միայն ուզում ենք, որ խաղաղություն տիրի ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ և հետո: Մենք չենք պատրաստվում ղեկավարել երկիրը այդ կերպ, մենք պետք է համախմբենք բոլորին»,- ասել է Վաշաձեն: Հոկտեմբերի 29-ին Ախալքալաքում «Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքի շտաբի մոտակայքում տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք, 5 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանիցի մեկը տեղափոխվել է Թբիլիսի։ Ծեծի ենթարկվածները «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի աշխատակիցներ են, նրանց ծեծել էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի կողմնակիցները և բարեկամները: Զանգվածային ծեծկռտուքի դեպքի առթիվ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով («հրազենով կամ այլ զենքի տեսքով օգտագործված առարկայով կատարված կանխամտածված խուլիգանություն») հարուցվելէ քրեական գործ: Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կայացել են նախագահական ընտրություններ, սակայն թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ ընտրություններում հաղթելու համար։ Կայանալու է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցելու է անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |