Զեյնալյան. Համաներումը կկիրառավի մոտ 6500 անձի նկատմամբ![]() 31 հոկտեմբերի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Համաներումը կկիրառավի մոտ 6500 անձի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում Համաներման մասին օրինագիծը ներկայացնելով: «Քրեակատարողական հիմնարկներում պահվող, պրոբացիայի շահառու հանդիսացող և վարույթն իրականացնող մարմնում առկա գործերով անցնող մոտ 6500 անձի նկատմամբ կկիրառվի համաներում: Բացարձակ ու հարաբերական ցուցանիշներով, սա նախորդ տարիների համաներումների համեմատ ամենաշատ շահառուն ունեցող համաներումն է»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։ Նա նշել է, որ ՔԿՀ-ներում կա 2888 կալանավոր և դատապարտված, իսկ մահճակալների կամ տեղերի քանակը 5346-ն է։ «Նուբարաշեն ՔԿՀ-ում կա 644 կալանավորված ու դատապարտված անձ, այն դեպքում երբ տեղերի քանակը 780 է։ Վարդաշեն ՔԿՀ-ի տեղերը 339 է, դատապարտյալների ու կալանավորների թիվը՝ 155։ Սա ներկայացնում եմ, որ պարզ լինի՝ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում։ Դա բացառապես մարդասիրական ակտ է, կոչված է հաշտության, համերաշխության»,-ասել է Զեյնալյանը: Նա հիշեցրել է, որ համաներումն իրականացվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակի ու Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ։ Ազգային ժողովում արտահերթ նիստ է ընթանում։ Օրակարգում է կառավարության առաջարկած՝ ՀՀ-ում համաներում անցկացնելու հարցը։ Ըստ նախագծի, համաներումը տարածվելու է բազմաթիվ ոչ ծանր հանցագործություններ գործած անձանց վրա, ինչպես նաև՝ «Սասնա ծռերի» վրա՝ տուժողների և իրենց իրավահաջորդների համաձայնության դեպքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |