Զեյնալյան. Փորձ կա, որ համաներումից հետո հանցավորության մակարդակը բարձրանում է![]() 3 նոյեմբերի 2018 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ համաներման արդյունքում ՀՀ-ում հանցագործությունների թիվը կարող է ավելանալ։ Նա նշել է, որ այդպիսի վերլուծություններ, վիճակագրական դիտարկումներ եղել են՝ փորձ կա, որ հանցավորության մակարդակը բարձրանում է, հայտնում է Aysor.am-ը։ «Չի բացառվում նաև, որ Հայաստանում ևս հանցավորության մակարդակը բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ, կամ պատրադիր չէ, որ այն բարձրանա նախկինում եղած չափով։ Այստեղ բոլորս անելիք ունենք»,-ասել է նա։ 100 հազար բնակչի հաշվով հանցագործությունների թվի գործակցով Հայաստանը բազմաթիվ այլ պետությունների շարքում ակնհայտ շահեկան դիրքում է: Եթե այն Հայաստանում 681 է, ապա Ղազախստանում 1754, ՌԴ–ում՝ 1402, Ուկրաինայում՝ 1238, Մոլդովայում՝ 1003, Բելառուսում՝ 909։ 2017-ին ՀՀ-ում արձանագրվել է 20 285 հանցագործության դեպք՝ 16.7 տոկոսով նվազել է առանձնապես ծանր հանցագործությունները, ծանր հանցագործությունները 11.4 տոկոսով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |