Փաշինյան. Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների ամենաշատ տիտղոսներ նվաճած հայ մարզիկն է

Փաշինյան. Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների ամենաշատ տիտղոսներ նվաճած հայ մարզիկն է

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։

Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգևորության և հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգևել մեր մարզասերներին և ոգեշնչել պատանիներին` հետևելու նրա օրինակին»։

Փաշինյանն իր ցավակցությունն է հայտնել Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Յուրի Վարդանյանը ծանրամարտի աշխարհի 7-ակի ու Եվրոպայի հնգակի, ինչպես նաև Մոսկվայի օլիմպիական խաղերի չեմպիոն է։ 2014-2017 թվականներին եղել է Վրաստանում ՀՀ դեսպանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---