Փաշինյանը մեկնում է Աստանա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին![]() 7 նոյեմբերի 2018 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ակնկալվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշվելու է, թե ով կզբաղեցնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, ուստի Երևանն ակնկալում է, որ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը: Մինչդեռ ռուսական «Կոմերսանտը» գրել է, որ ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը: Ըստ «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի, սկզբում քննարկվում էր այն տարբերակը, որ 1,5 տարով (այդքան էր մնացել Յուրի Խաչատուրովին պաշտոնավարելու համար) պաշտոնակատար նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը, որը ստանձնել է պարտականությունները Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Սակայն, հետո որոշվեց լիարժեք ղեկավար նշանակել: Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |