Ընտրություններին մասնակցող կուսակցությունները ԿԸՀ-ում պետք է գրանցվեն մինչև նոյեմբերի 14-ը![]() 7 նոյեմբերի 2018 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18.00-ն: Ժամկետը սահմանվել է «ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն: Գրանցման համար պահանջվող տեղեկանքներ տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն, ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Գրանցման համար պահանջվում են վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին տեղեկանքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |