Արիանա Գրանդեն՝ տարվա կին![]() 7 նոյեմբերի 2018 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն տարվա կին է ճանաչվել ըստ Billboard երաժշտական ամսագրի: Դերասանուհին այդ կոչմանն է արժանացել երաժշտության ասպարեզում ունեցած նվաճումների համար: Ըստ քննադատների, Գրանդեն «աստղ է դարձել իր պայմանները թելադրելով՝ երբեք չհարելով որոշակի թրենդի կամ երաժշտական ուղղության», գրում է Lenta.ru-ն: Քննադատները նշել են նաև երգչուհու ակտիվ պայքարը սոցցանցերում սեռական փոքրամասնությունների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության և զենքի վաճառքը կանոնակարգող օրենքներ ընդունելու համար: Արիանա Գրանդեն կինոյի և թատրոնի 25-ամյա դերասանուհի է, փոփ երգչուհի և ֆոտոմոդել: Նա 4 ալբոմ ունի ձայնագրած, վերջին Sweetener ձայնասկավառակը թողարկվել է 2018-ի օգոստոսին: 2017-ի մայիսին բրիտանական Մանչեսթերում Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն տեղի ունեցավ, ահաբեկչությանը զոհ գնաց 22 մարդ, այդ թվում երեխաներ: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |