Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 330 դատապարտյալ![]() 7 նոյեմբերի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ի ժամը 13-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ: Այդ մասին հայտնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Ազատ արձակվածներից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի է: Համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել նոյեմբերի 6-ին: Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։ Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։ Ընթերցեք նաև.Համաներումը տարածվել է նաև Իրանի 7 քաղաքացու վրա ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |