ID քարտը որպես կուտակային օգտագործելը պարտադիր չի լինի

ID քարտը որպես կուտակային օգտագործելը պարտադիր չի լինի

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններով 2020 թվականից կուտակային դարձող ID քարտի կիրառությունը գնումների ընթացքում պարտադիր չի լինի։

«Քաղաքացին ինքը կորոշի՝ որևէ գնում կատարելիս տրամադրել քարտը, թե՝ ոչ։ Եթե անձը չի ցանկանա որևէ գնում կատարելիս նույնականացվել, ապա թող չտրամադրի քարտը», - ասել է Անանյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում այն մտահոգությանը, թե հնարավոր է՝ նոր համակարգի ներդրմամբ ոտնահարվի մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Նա հավելել է, որ յուրքանչյուր տարվա ավարտից հետո հարկային մարմինը կհաշվարկի քաղաքացու գնումները, և կատարած գնումներին համապատսախան տոկոս կվերդարձնի նրան։

«Եթե քաղաքացին իր անվան դիմաց չի ունենա գնումներ, տոկոսադրույքի վերադարձ չի լինի, ընտրությունը քաղաքացունն է», - ասել է Անանյանը։

Հարկային օրենսգրքում փոփոխություններով, ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---