// IP Marketing video - START// IP Marketing video - END

81,2 մլն դրամ՝ ՀՀ-ում սփյուռքահայերի ստարտափերին

81,2 մլն դրամ՝ ՀՀ-ում սփյուռքահայերի ստարտափերին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է 81,2 մլն դրամ հատկացնել Սփյուռքի նախարարության «Ներուժ» ծրագրի շրջանակում 10 նորարարական բիզնես-նախագծի ֆինանսավորմանը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:

Ծրագրի նպատակն է ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի հնարավորությունները սփյուռքահայ երիտասարդ ձեռներեցներին, աջակցել նրանց ձեռներեցական գործունեությանը Հայաստանում և Արցախում:

Յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի մինչև 15 մլն դրամով: Ձեռնարկությունները գործունեություն են ծավալելու ինովացիոն, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտներում:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը