2,7 մլրդ դրամ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը![]() 8 նոյեմբերի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2.707 մլրդ դրամ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում: Նշված գումարից արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով: Ոստիկանությանը կհատկացվի 234.2 մլն դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով՝ 10 մլն դրամ , իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224.2 մլն դրամ: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18.00-ն: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարիկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |