Հայ-թուրքական սահմանին 4 սահմանախախտ է ձերբակալվել![]() 8 նոյեմբերի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտների հերթական խմբի անդամների են ձերբակալել Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Անհայտ անձանց հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի Արմավիրի տեղամասում նոյեմբերի 7-ին: Նրանք փաստաթղթեր չեն ունեցել: Ըստ նախնական տվյալների, սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր անձնական իրերով և դրամական միջոցներ: Ըստ նախնական տվյալների, նրանք ժամանել էին Հայաստան, որպեսզի հետո Թուրքիայով շարունակեին ուղին դեպի Եվրամիության երկրներ: Ձերբակալվածները հանձնվել են իրավասու մարմիններին՝ պարզելու համար կատարվածի բոլոր հանգամանքները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանին Աֆղանստանի քաղաքացի էր ձերբակալվել:Ավելի վաղ Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ էր ձերբակալվել:Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Հոկտեմբերի կեսին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |