Աշոտյանի՝ վարչապետին տրամադրված ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործումը կանոնակարգող օրինագիծը մերժվել է![]() 8 նոյեմբերի 2018 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում մերժվել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դրանով առաջարկվում էր, որ վարչապետին վերապահված՝ իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը տրվի կառավարությանը: Առաջարկվում էր նաև, որ այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվեն որոշակի տեղեկություններ: «Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,- ասել է Զեյնալյանը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ նախագծին: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ զարմանքն է արտահայտել Աշոտյանի առաջարկի կապակցությամբ: «Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանը ապահովելու համար, բայց, կարծես թե, բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես, պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմից աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով »,-ասել է Միրզոյանը: Աշոտյանն անմիջապես արձագանքել է իր նախագծի մերժմանը ֆեյսբուքյան իր էջում: Ըստ նրա, կառավարությունը «մերժել է առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |