Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. Օրակարգում նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու է կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գագաթնաժողովին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտը» գրել էր, որ հնարավոր է՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվի գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, այդ դեպքում նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Մինչդեռ հայկական կողմը հակված է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը՝ առաջարկելով սեփական թեկնածուին: Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |