«Կոմերսանտ». Ալիևին ուզում էին որպես հյուր հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց ՀՀ-ն դեմ էր![]() 8 նոյեմբերի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով Աստանայի գագաթնաժողովին հրավիրելու գաղափարը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստական աշխատանքների 2 մասնակցի վրա հղումով: Ըստ պարբերականի զրուցակիցների, այդ գաղափարն արտահայտել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որին սատարել են նաև այլ նախագահներ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ աղբյուրի, Ալիևը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն դեմ է արտահայտվել հայկական կողմը: «Դաշինքի անդամ չհանդիսացող երկրների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե համաձայն են բոլոր անդամները»,-պարզաբանել է պարբերականի բարձրաստիճան աղբյուրն անդամ պետություններից մեկի պատվիրակությունից: Այս դեպքում, ըստ նրա, փոխհամաձայնություն չի եղել: Ալիևին Աստանա հրավիրելու գաղափարը մեկնաբանելու խնդրանքին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է. «Մենք նման տեղեկություն չունենք»: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, ուստի Երևանն ակնկալում է, որ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը: Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |