// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյան. Մարդիկ պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ նպաստ ստանան (վիդեո)

Փաշինյան. Մարդիկ պատրաստ են կովը մորթել, հեռուստացույց չառնել, որ  նպաստ ստանան

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում 350,000 աշխատող կա, որոնց ստեղծած տնտեսական արդյունքը բաշխվում է մյուս չաշխատող 800,000-ի մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մարդիկ արդեն հին իներցիայով ասում են դե աշխատանք լինի՝ աշխատենք, հետո հարց ու փորձ ենք անում, ու պարզվում է, որ այդ նույն գյուղից, որտեղի կառավարությունից աշխատանք էին պահանջում, 50 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում թափուր աշխատատեղ կա, բայց սեփականատերը տարիներ շարունակ չի կարողանում աշխատող գտնել: Ինչու՞, որովհետև մարդիկ չեն ցանկանում աշխատել նպաստից չզրկվելու համար: Մտածում են՝ հենց աշխատեն, այդ նպաստից կզրկվեն, մարդիկ մեր երկրում հասել են այն վիճակին, որ պատրստ են իրենց կովերին մորթել, հեռուստացույց չառնել, որ ստանան այդ նպաստը», - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, 800,000 մարդ պահաջում է աշխատող 350,000-ից, որ իրենց նպաստը, աշխատավարձը, թոշակները լավացնեն, առողջապահությունն անվճար դարձնեն, ճանապարհները կառուցեն:

«Ոչ ոք չի ասում՝ այս 350,000 մարդը «ճռռում է»: Մեր խնդիրն այն չէ, որ բռնենք այս մարդկանց «քամենք» այնքան, մինչև որ արտագաղթեն: Մենք պետք է արդյունք չստեղծող մարդկանց ընդգրկենք աշխատողների խմբի մեջ»- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 Ուշագրավ
Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է նախորդ տարվա հունիսի 22-ից
«Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ամրապնդման և մարդկային կապիտալին ուղղված ներդրումների համար»
Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումներին
Ավելի վաղ Երևանում բացվել է Holiday Inn Express հյուրանոցը