Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիա կմեկնի

Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիա  կմեկնի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-11-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը:

Նա մասնակցելու է նաև «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։

 Ուշագրավ
---