Հայ-վրացական սահմանին նոր կամուրջի կառուցումն է քննարկվել

Հայ-վրացական սահմանին նոր կամուրջի կառուցումն է  քննարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր են քննարկվել, հայտնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը:

Բագրատաշենի նոր կամուրջն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի դյուրին կդարձնի, կբարձրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, թույլ կտա խնայել ժամանակ, կապահովի անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։ Նոր կամուրջը համատեղ ծրագիր է. կամրջի մի մասը կլինի Վրաստանի տարածքում, մյուսը` Հայաստանի:

Կամրջի նախագծման, կառուցման աշխատանքները հայկական և վրացական կողմերը ֆինանսավորելու են հավասար չափաբաժիններով։

Կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել ճանապարհաշինության և ճանապարհների վերականգնման ոլորտներում և իրականացնել փորձի փոխանակում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---