Քոչարյանն անձեռնմխելի չէ. Վճռաբեկը գործը հետ ուղարկեց Վերաքննիչ՝ խափանման միջոցն քննելու![]() 15 նոյեմբերի 2018 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը. միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Օրինական ուժ է ստացել առաջին ատյանի դատարանի որոշումը, գործն ուղարկվել է Վերքննիչ դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը նորից քննելու համար: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ մտադիր են դիմել Եվրոպական դատարան: Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության վկայի կարգավիճակում։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը: Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ էր արձակվել կալանքից: ՀՀ գլխավոր դատախազությունն այժմ վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը. Քոչարյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդություն են ներկայացրել Վճռաբեկ՝ նրա նկատմամբ խափան միջոց չկիրառելու պահանջով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |