Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են տարածքից, որտեղ 30 տարի ապրել են![]() 19 նոյեմբերի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են «Ալթայ» հյուրանոցի հին կորպուսից Մոսկվայի հյուսիս-արևելքում, որտեղ նրանք ապրել են 30 տարի: 5 հայ հրաժարվել է հեռանալ իր հյուրանոցային համարից, երբ նոր սեփականատերը խնդրել է նրանց լքել տարածքը, գրում է «Նովայա գազետան»: Փակի տակ մնացած մարդկանց ուտելիք են բերում նրանց հարազատներն ու բաքվեցի մյուս փախստականները, որոնք հարևանությամբ են ապրում: Բաքվեցիները բարձրացնում են ուտելիքը պատուհանների մոտ պարանով: Նոր սեփականատերը վերանորոգում է սկսել հյուրանոցում: Ըստ շինվարչության նախկին աշխատակից, 64-ամյա Բորիս Հայրապետյանի, 1988-ին Բաքվում հայերի ջարդերից հետո նրանց բերել են Մոսկվա: «Որոշ ժամանակ մենք մնացինք ընդունման կետում, իսկ հետո մեզ և էլի 900 մարդու տեղավորեցին այս հյուրանոցում: Հետո ուղեգրերը երկարացնում էին: Սկզբից մեկ շաբաթով, հետո՝ ավելի երկար ժամանակով, իսկ ավելի ուշ՝ անժամկետ: Հետո եղավ Մոսկվայի քաղգործկոմի որոշումը, որով օրինականացվեց «Ադրբեջանական ԽՍՀ-ն պարտադրաբար լքած քաղաքացիների» կացությունը Մոսկվայի հյուրանոցներում և հանրակացարաններում»,-պատմել է հայ փախստականը: Հայրապետյանն ասել է նաև, որ 2003-ին փախստականները ստացել են ռուսական անձնագրեր, որից հետո նրանց այլևս չեն անհանգստացրել, վերաբնակեցման հարց չի ծագել: «Մինչ օրս նորմալ ապրում էինք, սակայն վերջերս փոխվեց հյուրանոցի սեփականատերը և նոր տնօրեն նշանակվեց: Մեկ ամիս առաջ շենքում վերանորոգում սկսվեց: Մեզ վրա սկսեցին ճնշում գործադրել: Սկզբից անջատեցին ջուրը: Իսկ նոյեմբերի 9-ին եկավ տնօրենն իր ոհմակով: Ասացին, որ միջատների և մկների դեմ պետք է մշակեն սենյակները քիմիկատներով: Մեզ ասացին, որ պատրաստ են այլ հյուրանոցում մեզ համար սենյակներ վարձակալել, որպեսզի մի քանի օր այնտեղ ապրենք, քանի որ դեղը թունավոր է: Մեզ մոտ կասկածներ առաջացան, մենք մնացինք հյուրանոցի մոտ սպասելու: 5 օրից մեզ հայտարարեցին, որ մենք պետք է թույլտվություն բերենք նոր սեփականատերից կամ այլ բնկավելու վայր գտնենք»,-ասել է Հայրապետյանը: Նա նշել է, որ հյուրանոցում բնակվող փախստականներն ունեն դատարանի որոշում մշտական բնակության փաստի մասին, իսկ անձնագրայինում նրանց ասել են, որ այն հաստատում է, որ փախստականներն ապրում են այդ բնակտարածքում օրինական հիմունքներով: «Շրջանցիկ ուղիներով մենք այնուամենայնիվ կարողացանք մտնել մեր համարները: Կողպեցինք դռները, գիշերեցինք: Իսկ երբ արթնացանք, հայտնաբերեցինք, որ կտրել են բոլորի համարներ տանող հոսանքի լարերը: Մենք չենք կարող այստեղից դուրս գալ, որովհետև չենք կարողանա վերադառնալ»,-հավելել է փախստականը: Բորիս Հայրապետյանից բացի «Ալթայ» հյուրանոցի 5-րդ մասնաշենքի 2-րդ հարկում առանց լույսի, ջրի ու ջեռուցման մնում են 55-ամյա Իգոր և 16-ամյա Գուրիկ Ավակովները, 54-ամյա Ստելլա Արուտյունովան և 48-ամյա Ալեքսանդր Առաքելյանը: Ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում «Քաղաքացիական աջակցություն» բարեգործական կազմակերպությունը: «Ալթայ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոնդրատենկոն հեռախոսով հրաժարվել է իր դիրքորոշումը հայտնել: Ըստ բաց աղբյուրների տվյալների, Կոնդրատենկոն միաժամանակ «Ալթայ» հյուրանոց» ԲԸ գլխավոր տնօրենն է և համանուն ՍՊԸ-ի տնօրենը, որը գրանցվել է 2018-ի մարտին: Photo: «Новая газета» Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |