Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում![]() 19 նոյեմբերի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում՝ տարեկան մինչև 3000 հատ: Այդ մասին հայտարարել է «Գյանջայի ավտոմոբիլային գործարանի» դիտորդական խորհրդի նախագահ Խանլար Ֆաթիևը: «Մինսկի տրակտորների գործարանը և Գյանջայի ավտոմոբիլային գործարանը համատեղ գործունեություն կծավալեն Թուրքիայում: Առաջին տարում նախատեսվում է արտադրել 500-1000 տրակտոր, հաջորդ տարի՝ արդեն 3000 տրակտոր»,-ասել է Ֆաթիևը բելառուսական ՍՏՎ հեռուստաընկերության «Նեդելյա» ծրագրի եթերում, հայտնում է Ինտերֆաքսը: Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչն ավելի լայն է տեսնում գործակցությունը: Ըստ նրա, Ադրբեջանն ու Բելառուսը կարող են համատեղ նախագծով ընդլայնել տրակտորների արտահանումը՝ «դա կլինի Իրանը, Թուրքիան, Պակիստանը, հեռանկարում՝ Հնդկաստանը»: Տրակտորների համատեղ արտադրությունը Թուրքիայում կարող է սկսվել արդեն 2018-ի ավարտին, կամ 2019-ի սկզբին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |