Իսպանիայում խստացնում են հոմեոպատների դեմ միջոցները հիվանդի մահից հետո![]() 19 նոյեմբերի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Իսպանական կառավարությունը պատերազմ է հայտարարել հոմեոպատիային և ասեղնաբուժությանը: Գիտության և առողջապահության նախարարները ծրագիր են մշակել նման ծառայությունները բժշկական կենտրոններից վերացնելու համար: Ըստ կրթության նախարար Իսաբել Սելայայի, նպատակն է պաշտպանել երկրի քաղաքացիներին, գրում է Gazeta.ru-ն El País-ի վրա հղումով: Ծրագիրն ուղղված է այլընտրանքային ծառայությունների «պոտենցիալ վնասակար ազդեցությունից խուսափելուն», ասվում է կառավարության հայտարարության մեջ: Նախարարներին դրան են դրդել մի քանի մահվան դեպքերը, երբ մարդիկ ընտրություն են կատարել այլընտրանքային բժշկության օգտին: Ըստ կառավարության ծրագրի, Իսպանիայում լայնորեն կտարածվեն գիտական տեղեկություններ բուժման վնասակար մեթոդների մասին: Նախատեսվում է, որ արդյունքում առողջապահության ոլորոտւմ գործունեություն կծավալեն բացառապես դիպլոմ ունեցող մասնագետները: Ինչպես նաև ստուգման կենթարկվեն իսպանական համալսարանները, պարզելու համար ոչ ավանդական բժշկության դիպլոմների տրամադրման դեպքերը: Ավելի վաղ 21-ամյա Մարիո Ռոդրիգեսը մահացել է լեյկեմիայից՝ հրաժարվելով բժիշկների բուժումից և հավատալով նատուրոպատին, որը խոստացել էր բուժել նրան վիտամիններով: Ռոդրիգեսի հայրը դատի է տվել նրան և շահել գործը՝ դատարանը որոշել է, որ նատուրոպատը պետք է պատասխանատվություն կրի հիվանդին մոլորեցնելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |