Փաշինյանը՝ Բելառուսին. Այսուհետ ՀՀ-ի հետ հաշվի կնստեն![]() 19 նոյեմբերի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում չի լինելու «լուռումունջ համակերպվողի դերում»: «Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել ՀՀ-ի հետ, այդպիսի հարաբերություններ չեն լինելու։ Մեր ժողովուրդն ու մեր կառավարությունն ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն և խոստանում եմ, որ այսուհետ հաշվի կնստեն», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ: Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»: «Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |