ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղի բացման կապակցությամբ հայտարարվել էր #myacbabankարշավը, որի հաղթողին հնարավորություն էր ընձեռվելու իր ընտրությամբ մեկնելու Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Բեռլին, Պրահա կամ Դուբայ, կամ էլ Samsung Galaxy A8 սմարթֆոն ստանալ։
Մրցույթի շրջանակում պետք էր այցելել բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղ, լուսանկարվել ինտերակտիվ էկրանի միջոցով և հետևել արշավի մյուս պայմաններին։
Ամենաշատը համացանցում տարածվել է Քրիստինե Պետրոսյանի լուսանկարը, ով էլ ճանաչվել է մրցույթի հաղթող։ Արշավի մյուս ակտիվ մասնակիցները ևս մրցանակներ են ստացել:
«Բանկի պաշտոնական ֆեյբուքյան էջում լուսանկարների տեղադրումից հետո ուղղակի անհրաժեշտ էր դրանք տարածել #myacbabank գլխագրով։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Քրիստինե Պետրոսյանը, և նա կմեկնի Պրահա։ Բացի այդ, մրցույթի ամենաակտիվ մասնակիցներին հանձնեցինք մրցանակներ, որոնց մասին նախապես չէինք հայտարարել՝ մեկօրյա հանգիստ Ենոքավանում»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բոլոր ծրագրերին կարելի է ծանոթանալ բանկի կայքի կամ պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով։