1992 թվականից Ադրբեջանի քաղաքացիները մոտ 500 հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - 1992 թվականից Ադրբեջանի քաղաքացիները մոտ 500 հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:



Նրա խոսքերով, երկու հայց արդեն գործավարության մեջ է, եւ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես մասնակցում է այդ հայցերի դիտարկմանը որպես երրորդ կողմ: Ինչպես նշել է Կոստանյանը, ՄԻԵԴ-ում է ադրբեջանցի գաղթականներից մեկի հայցը Հայաստանի դեմ, այն դեպքում երբ եվրոպացի դատավորներն արդեն դիտարկում են հայ գաղթականների երկու հայց Ադբեջանի դեմ: Քննարկումների գործընթացում են նաեւ Արծվաշեն գյուղի բնակիչ Առաքելյանի հայցը Ադրբեջանի դեմ, ով այժմ ապրում է Ճամբարակ գյուղում, եւ Գյուլիստանի բնակիչ Ասատրյանի հայցը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԻԵԴ-ը պահանջներ է ներկայացնում Ադրբեջանից հայ գաղթականների համար, այսինքն` առաջին հերթին դիմել ադրբեջանական դատարաններ: Դա, նրա խոսքերով, պայմանավորված է ընդունված նորմերով: «Ցանկացած հայց կարող է դիտարկվել ՄԻԵԴ-ում միայն եթե սպառված են մարդու իրավունքների պաշտպանության մնացած բոլոր ատյանների հնարավորությունները պետության ներսում: Սակայն նման գործընթացի անհնարինության, ինչպես նաեւ դրանց անարդյունավետության մասին ապացույցներ ներկայացնելով, քաղաքացին ազատվում է նման պարտավորությունից»,- նշել է Կոստանյանը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---