Մանկական ինքնասպանությունների թվով ՀՀ-ն ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում![]() 20 նոյեմբերի 2018 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Մանկական ինքնասպանությունների թվով ՀՀ-ն ամենաբարեհաջող երկրներից է Եվրոպայում՝ ամենաքիչ ինքնասպանություններն այդ տարիքային խմբում գրանցվում են Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: Այդ է վկայում ՄԱԿ կայքում հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունը: Ըստ վիճակագրության, Եվրոպայում 18 տարեկանից փոքր մոտ 190 մլն երեխա և դեռահաս է ապրում, որից 44 մլն ենթարկվել է ֆիզիկական բռնության, 18 մլն-ն՝ սեռական, իսկ 55 միլիոնը՝ հոգեբանական: Նման դեպքերի 90 տոկոսն աննկատ է մնում: Մանկական և դեռահասների թվում ինքնասպանությունների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Լատվիան, Բելգիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Ուկրաինան և Ղազախստանը: Ըստ ԱՀԿ, ամեն տարի Եվրոպայի տարածաշրջանում 55 մլն երեխա ենթարկվում է դաժան վերաբերմունքի, ինչը լուրջ հետևանքներ է ունենում նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության համար: Նպատակ է դրվել մինչև 2020թ. 20 տոկոսով կրճատել երեխաների մահվան և նրանց հետ դաժան վերաբերմունքի դեպքերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |