Փաշինյանը նոյեմբերի 24-ին երթի է հրավիրում երևանցիներին![]() 22 նոյեմբերի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթի է հրավիրել երևանցիներին: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Երթը կկայանա նոյեմբերի 24-ին և կմեկնարկի Նոր Նորքից: «Մեծ երթ Երևանում, նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին սկսում ենք Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից»,-ասել է Փաշինյանը: Փաշինյանը խոստացել է, որ երթն անսովոր է լինելու՝ «ինչպես հեղափոխության օրերին»: «Իրար հետ լավ կքայլենք՝ արժևորելով հեղափոխության այս փուլը և ևս մեկ անգամ ազդարարելով ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |