ԵՄ-ն Ադրբեջանի ղեկավարներին չի հրավիրել Արևելյան գործընկերության ֆորումին. Փաշինյանը պատվավոր հյուր է![]() 22 նոյեմբերի 2018 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը հրավիրված չէ դեկտեմբերի 10-12-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» երկների քաղաքացիական հասարակության ֆորումին, հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ֆորումի պատվավոր հյուրերի ցանկում են: Հրավիրվածների թվում են նաև Ուկրաինայի և Մոլդովայի փոխնախագահները, Բելառուսի փոխարտգործնախարարը: Սահմանափակվել է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանի մասնակցությունը. նա ոչ թե մասնակցի, այլ դիտորդի կարգավիճակ ունի: Նշվում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր է բացատրություն պահանջել կատարվածի համար: «Արևելյան գործընկերությունը» Եվրոպական միության գործակցության ծրագիր Է վեց երկրի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |