2019-ի պետբյուջեի նախագիծն ընդունվել է

2019-ի պետբյուջեի նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է 2019-ի բյուջեի նախագիծը:

Նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝4ը, 2-ը՝ ձեռնպահ է մնացել։

Բյուջեի եկամուտները կկազմեն մոտ 1․462 տրլն դրամ, ծախսերը՝ 1․614 տրլն դրամ, դեֆիցիտը՝ 151․6 մլրդ դրամ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարել էր, որ 2019 թվականի պետական բյուջեում սոցիալական ոլորտին 20 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացվելու, քան նախատեսված է 2018 թվականի բյուջեով. 10,000-ական դրամով բարձրանալու է մոտ 85,000 մարդու թոշակ ու նպաստ:

Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։ Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018-ի 246․8 մլրդ դրամի համեմատ։Ռուսական վարկով ռազմական արտադրանքի գնումներին կհատկացվի 42,8 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---