Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26 տեղափոխելու մասին օրինագիծը:
Կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 2-ը, ևս 1-ը ձեռնպահ է մնացել:
Օրինագիծը կոչվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծ:
Օրինագծով նաև վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ՝ կառավարական տուն 1: