Զախարովա. Մոսկվան կողջունի Երևանի և Բաքվի միջև ցանկացած պայմանավորվածություն![]() 22 նոյեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կողջունի ցանկացած պայմանավորվածություն Երևանի և Բաքվի միջև, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն կողմերը պետք է իրենք պայմանավորվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև «գերիների փոխանակման վերաբերյալ» առաջարկին: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել թե Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին փոխանակել երկու կողմում գտնվող անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: «Պայմանավորվածությունները ենթադրում են փոխադարձ համաձայնություն: Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն այն կարող է կյանքի կոչվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Զախարովան նաև ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման գաղափարը: Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին:«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է: Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։ Հայկական կողում Ադրբեջանի 3 քաղաքացի կա՝ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, նաև զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, որը ևս դիվերսիոն փորձի մասնակից է եղել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |