Նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային:

Նամականիշն ունի 100 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 000 տպաքանակով: Չափսերն են` 40,0 x 30,0 մմ: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված են «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:

«Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայ աշխարհի ամենահին օրաթերթն է, որը առանց ընդհատումների շարունակում է տպագրվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---