Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը![]() 22 նոյեմբերի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Փաշինյանը: «Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,-ասվում է գրառման մեջ: Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս ՀՀ քաղաքացիություն չունի, նա չի կարող մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և նրա անունը չկա «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |