Աջիկան ճանաչվել է Վրաստանի մշակութային ժառանգության տարր![]() 24 նոյեմբերի 2018 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Աբխազական և մեգրելական (վրացական) աջիկայի պատրաստման տեխնոլոգիան ճանաչվել է Վրաստանի ոչ մշակութային ժառանգության հուշարձան: «Ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի կարգավիճակ տալ «Աբխազական աղի՝ ափիրփիլ-ջիկայի և մեգրելական աջիկայի պատրաստման տեխնոլոգիային»,-ասվում է Վրաստաի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի կարգադրության մեջ, գրում է Ինտերֆաքսը: Քանի որ պղպեղը Վրաստան է բերվել Եվրոպայից XV դարում, փորձագետները կարծում են, որ աբխազական աջիկայի հայտնվելը կարելի է այդ ժամանակաշրջանին դասել: Աջիկան օգտագործել են ոչ միայն խոհարարության մեջ, այլ նաև բժշկական նպատակներով՝ մասնավորապես աղոստամոքսային ուղիների բուժման համար: Կոլխիդայի դաշտավայրը ճահճացած տարածքներ շատ ուներ և մալարիայի տարածման մեծ վտանգ կար, որի դեմ տեղի բնակչությունը պայքարում էր կու պղպեղի միջոցով: Աջիկան վրացական և աբխազական կծու համեմունք է, որի բաղադրության մեջ տրորված (ավանդաբար՝ քարի վրա) կարմիր պղպեղն է, համեմը, ուցխո սունելին, այլ թարմ և չորացրած կանաչի, սխտոր և աղ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |