IRI. «Լուսավոր Հայաստանը» արտահերթին 2-րդ տեղը կզբաղեցնի![]() 26 նոյեմբերի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցման արդյունքներով, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կզբաղեցնի երկրորդ տեղը. քաղաքական այս ուժի օգտին պատրաստ է քվեարկել հարցմանը մասնակցածների 10%-ը: Հարցման արդյունքներով, ընտրություններում 67%-ով կհաղթի «Իմ քայլը» դաշինքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երրորդն է՝ 9%-ով, չորրորդը՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ 3%-ով: Հինգերորդ և վեցերորդ տեղերում «Հայաստանի Հանրապետական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններ են՝ 2-ական տոկոսներով: Մյուս ուժրը հավակնում են 1% և 1%-ից պակաս ձայների: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |