Անտառային հրդեհները Կալիֆորնիայում մեկուսացվել են

Անտառային հրդեհները Կալիֆորնիայում մեկուսացվել են

PanARMENIAN.Net - Անտառային հրդեհները Կալիֆորնիայում, որ շարունակվում էին 2 շաբաթից ավելի, ամբողջությամբ մեկուսացվել են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում է հայտնել Կալիֆորնիայի Անտառտնտեսության և հրշեջ պահպանության վարչությունը: Հորդառատ անձրևները, որոնք գալիս էին վերջին օրերին, նպաստել են հրդեհի մարմանը:

Նոյեմբերի 8-ին բռնկված հրդեհների հետևանքով առնվազն 87 մարդ է զոհվել, դեռևս հաստատված է 54-ի ինքնությունը: Նոյեմբերի 24-ի տվյալներով անհայտ կորածների քանակը 249 է, գրում է Deutsche Welle-ն:

Կալիֆորնիայի հյուսիսում բռնկված հրդեհներն ամենաավերիչն են ճանաչվել նահանգի պատմության մեջ: Կրակը լիովին ոչնչացրել է փոքր Փարադայս քաղաքը: Հրդեհի հետևանքով 14.000 տուն է այրվել, 530 խանութ և 4,5 հազար այլ շինություններ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նոյեմբերի 17-ին այցելել էր Փարադայս, հայտարարել է, որ նման մասշտաբի աղետի պատճառ է դարձել նաև անտառտնտեսության անգրագետ կառավարումը նահանգում: Սակայն տեղական իշխանությունները համաձայն չեն այս գնահատականի հետ: Նրանք վստահեցնում են, որ հրդեհների գլխավոր պատճառը կլիմայի փոփոխությունն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---