Մասկն ուզում է Մարս ուղևորվել SpaceX-ով![]() 26 նոյեմբերի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ 70 տոկոսանոց հավանականությամբ կկարողանա Մարս թռչել: Այդ մասին 47-ամյա գյուտարարը հայտարարել է Axios ինտերնետ կայքին: Ներդրողը ենթադրել է, որ նման գիտարշավը, SpaceX-ի նոր բազմաթիրախ կրող հրթիռների օգնությամբ, հնարավոր կլինի արդեն 7 տարուց, իսկ մեկ տոմսի արժեքը տիեզերական զբոսաշրջիկի համար չի գերազանցի «մի քանի հարյուր հազար դոլարը»: «Մենք վերջերս մի քանի բացահայտում ենք արել, որոնք շատ են ոգևորում»,-ասել է Մասկը: «Ես հստակ գիտեմ, թե ինչ է պետք անել»,-ասել է նա, գրում է Deutsche Welle-ն: Մասկը, սակայն, չի բացառել, որ այդպիսի թռիչքը բնակչության ապահովված շերտի համար կարող է յուրօրինակ փախուստ դառնալ այն խնդիրներից, որոնց հետ նրանք կարող են բախվել Երկրի վրա: «Մարսում մեռնելու հավանականությունը շատ ավելի մեծ է, քան Երկրի վրա,-խոստովանել է զրուցակիցը: Նա չի բացառել, որ մահվան դեպքեր կարող են լինել նաև ճանպարհին՝ բաց տիեզերքում: Եթե դա տեղի չունենա, միևնույն է, ըստ նրա, «Կարմիր մոլորակում հարկ կլինի ջանասիրաբար աշխատել՝ բազա կառուցելու համար»: «Եվ նույնիսկ, եթե այդ ամենը հաղթահարեք, պայմաններն այնտեղ շատ խիստ են...Մեռնելու հավանականությունը շատ բարձր է»,-ասել է նա: Մասկը միևնույն ժամանակ վստահ է, որ չնայած բոլոր դժվարություններին, կմեկներ նման արշավի: Նոյեմբերի 26-ին սպասվում է, որ Մարս կժամանի ՆԱՍԱ-ի վայրէջքային մոդուլը, որը գործարկվել էր մայիսին InSight առաքելության շրջանակում: Սարքը պետք է հետազոտի տեկտոնիկ գործընթացներն ու չափի ջերմային հոսքը: Առաքելության արժեքը 650 մլն եվրո է: 2017-ին Մասկը հայտարարեց, որ SpaceX-ը մշակում է նոր բազմաթիրախ հրթիռ Մարս թռչելու և Երկրի մի ծայրից մյուսն արագ փոխադրումների համար: Falcon Heavy-ն ստեղծվել է ծանր դասի Falcon 9-ի հիման վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |