ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդի ընթացքում փոխարինում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Վարչապետի պաշտոնակատարը ստորագրել է համապատասխան որոշումը:
Վարչապետի պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել նոյեմբերի 26-ին մեկնարկած քարոզարշավին մասնակցելու նպատակով:
«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵՏՄ միջկառավարական խորհրդում»,-գրել է Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում:
ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մինսկում:
Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: