Աշոտյանն ասել է, թե ինչու ՀՀ քաղաքացին պետք է մտահոգվի![]() 26 նոյեմբերի 2018 - 13:57 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը: Անդրադառնալով ՀՀԿ-ի՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին» կարգախոսին, ասել է, թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին մտահոգ լինի և իր ձայնը տա նախկին իշխող ուժին: «ՀՀ քաղաքացին մտահոգ պետք է լինի երկրի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելու վտանգով, ավանդական արժեքների այլասերմամբ: Մենք կարծում ենք՝ անորոշ ապագան այսօր յուրաքանչյուր բնակարանում բաբախող բաց նեռվ է», - ասել է Աշոտյանը: Ըստ նրա՝ մարդիկ զգացմունքային արտացոլանքներից զատ քաղաքականության մեջ կորսան նաև գաղափար, «փորձառու թիմ, որն ունակ է եղել վերանայել իր անցյալը և ունակ է աշխատել ապագայում»: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |