Սասուն Միքայելյան. Հեղափոխությունն Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր![]() 26 նոյեմբերի 2018 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»: «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,-ասել է նա, հայտնում է Yerkir.am-ը: Նրա խոսքով` Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: «Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասել է Միքայելյանը: Նրա խոսքով` քաջնազարները գնացել են, և հիմա եկել է հզոր մարդկանց` գյուղացու, սովորական քաղաքացու ապրելու ու արարելու ժամանակը: Միքայելյանը նշել է նաև, որ այն, ինչ ձեռք է բերել ժողովուրդը, չպետք է զիջի ոչ ոքին: «Տարբեր մեկնաբանություններ են լինում, կռիսական քայլեր են անում, նախկին կռիսները տարբեր մեկնաբանություններ են տալիս, որին չպետք է խաբվել»,- հավելել է նա: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |