Զեկույց. Փաշինյանը ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշով գործիչն է, Աշոտյանը՝ ամենացածր![]() 26 նոյեմբերի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցման արդյունքներով, Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է. նա հարցվածների 82%-ի սիրելի գործիչն է: Փաշինյանին որպես քաղաքական գործիչ չի համակրում հարցվածների 16%-ը: Ամենացածր վարկանիշ ունեցող գործիչը «Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնագահ Արմեն Աշոտյանն է. նրան համակրում է հարցվածների 8%-ը, չի համակրում՝ 88%-ը, իսկ 3%-ը՝ չի ճանաչում: Ցարծ վարկանիշով Աշոտյանին հաջորդում է «Հայաստանի հանրապետական կուսակցության» խոսնակ Էդուարդ Շարմազանովը. նա վայելում է հարցվածների ընդամենը 10%-ի համակրանքը, չի վայելում՝ 89%-ինը: Ցածր վարկանիշով գործիչների հնգյակում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 12%, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 13%, «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ 14%, և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ 16%: Ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչների թվում երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ 81%, երրորդը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ 77%, նրան հաջորդում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ 77%, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ 76%, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 74%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը՝ 74%, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ 73%, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ 73%: Ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչների տասնյակը եզրափակում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ 70%: «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը վայելում է հարցվածների 59%-ի համակրանքը. «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը՝ 59%-ինը, «Քաղաքացիական պայմանագրից» Լենա Նազարյանը՝ 56%-ինը, Արայիկ Հարությունյանը՝ 54%-ինը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 52%-ինը, Նաիրա Զոհրաբյանը՝ 51%-ինը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 34%-ինը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ 31%-ինը, «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ 28%-ինը, և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 27%-ինը: Ընթերցեք նաև՝ «IRI. «Լուսավոր Հայաստանը» արտահերթին 2-րդ տեղը կզբաղեցնի»: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |