Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել. Դիահերձում կարվի![]() 26 նոյեմբերի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել: «Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո», - ասվում է այգու տարածած հաղորդագրությունում: Նշվում է նաև, որ այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել: Ավելի վաղ կենդանաբանական այգում զեբր էր անկել, որի թունավորման կասկածները հաստատվեցին: Այդ մասին հայտարարել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով՝ թունավորման մեջ դիտավորություն կա, բայց թե որքանով են դրա մեջ մեղավոր այգու աշխատակիցները, իրավապահ մարմինները կպարզեն։ Նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |