Ռուստամյան. «Սասնա Ծռերը» երբեք չեն փոխարինի ՀՅԴ-ին![]() 26 նոյեմբերի 2018 - 19:05 AMT PanARMENIAN.Net - «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ նորաստեղծ «Սասնա Ծռեր» կուսակցությունը երբեք չի կարողանա փոխարինել ՀՅԴ-ին, հայտնում է Factor.am-ը: «Նրանք չեն կարող փոխարինել ՀՅԴ-ին առնվազ երկու պատճառով. այն գործելաոճը, որն իրենք ընդունելի են համարում ներազգային խնդիրների լուծման համար, մենք միշտ մերժել ենք, երեք սպանություն կա, երեք մարդու արյուն կա, և դրա համար պետք է պատասխան տան», - ասել է Ռուստամյանը: Ըստ նրա, երկրորդ պատճառն այն է, որ իրենք խնդիր են դրել Հայաստանի ներկայիս սահմանները «հայկական պահելու և սերունդներին փոխանցելու», իսկ դա հնարավոր չէ կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձերի պատճառով: «Նրանց («Սասնա Ծռերի»՝ խմբ.) գաղափարական կետերից մեկն այն է, որ ՀՀ-ից ռուսական ներկայությունը վերանա: Ոչ ոք հայ-ռուսական հարաբերությունների այլընտրանք այսօր չի կարող առաջարկել», - ասել է Ռուստամյանը: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |