Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է հայտարարվել![]() 27 նոյեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է մի շարք շրջաններում ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը: Նոյեմբերի 26-ին խորհրդարանի արտահերթ նիստում այդ որոշման օգտին է քվեարկել 276 պատգամավոր: Քվեարկությունից առաջ Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրություն է հայտարարվում Վինննիցայի, Լուգանսկի, Նիկոլաևի, Օդեսայի, Խարկովի և մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Ազովի և Կերչի ակվատորիայի ներքին ջրերում, գրում է Ինտերֆաքսը: Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին, վերոնշյալ շրջաններից բացի, հիշատակել է նաև Դոնեցկի և Զապորոժյեի շրջանները: Ռազմական դրությունը մտցվել է 30 օրով: Պորոշենկոն հստակեցրել է, որ ռազմական դրությունը կիրառվելու է միայն ցամաքային ագրեսիայի դեպքում: «Հենց որ ռուս զինվորը հատի Ուկրաինայի սահմանը, ես մի վայրկյան անգամ չեմ վարանի՝ ապահովելու համար ուկրաինական հողի պաշտպանությունը»: Ռազմական դրություն հայտարարելու կոչով Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը հանդես եկավ, երբ նոյեմբերի 25-ին ՌԴ սահմանապահ ծառայությունը կալանք դրեց Սև ծովում, Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի վրա: Ուկրաինական կողմը պնդում է, որ նավերն ուղղակի անցնում էին Կերչի նեղուցով: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարեց, որ նավերը «վտանգավոր զորաշարժեր էին կատարում և չէին արձագանքում ռուսական կողմի պահանջներին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |