Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարներին և բարերարներին![]() 27 նոյեմբերի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաև ապագայում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել նոյեմբերի 24-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |