Գեղամյան. ՀՀ տնտեսության այս վիճակի պատասխանատուն ՀՀՇ-ն է

Գեղամյան. ՀՀ տնտեսության այս վիճակի պատասխանատուն ՀՀՇ-ն է

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) համամասնական ցուցակի առաջին տասնյակը եզրափակող Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում տնտեսական հարցերի շուրջ հրավիրված նախընտրական բանավեճի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական ներկայիս վատ վիճակի պատասխանատուն «Հայոց համազգային շարժումն» է (ՀՀՇ):

Քաղաքական այս ուժն իշխել է Հայաստանում 1990-1998 թվականներին, որից հետո՝ ուղիղ 20 տարի իշխանությունը պատկանել է «Հայաստանի Հանրապետական կուսակցության»:

Ըստ նրա, ՀՀՇ-ն ջարդել է հայրենական տնտեսության ողնաշարը, և «մեծագույն ճիգեր և ջանքեր էին պետք, որ տնտեսությունը հասցվի ներկայիս մակարդակի»:

Նոյեմբերի 26-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---