Երևանի քաղաքապետն ընդունելության օր կունենա![]() 28 նոյեմբերի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարբերաբար ընդունելության օրեր կկազմակերպի քաղաքապետարանում: Քաղաքացիների առաջիկա ընդունելությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-16.00-ը: Ընդունելության համար կարելի է գրանցվել՝ զանգելով (011) 51-42-72 հեռախոսահամարով, հղելով նամակ Երևան-0015, Արգիշտիի փող. 1 հասցեով կամ գրելով էլեկտրոնային նամակ՝ info@yerevan.am հասցեին: Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ըստ գրանցման հերթականության: Նամակով գրանցվող քաղաքացիները պետք է նշեն անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ, խնդրի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |