Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

Կարեն Կարապետյանը՝ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի կազմը համալրող թեկնածուների թվում է: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Թեկնածուները 7-ն են:Հավակնորդների թվում են նաև ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերն ու ընկերության տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը:

Ինչպես ավելի վաղ գրել էր «Կոմերսանտը», իր աղբյուրների վրա հղումով, Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Հրայր Սիմոնյանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը:

Ինչպես ավելի վաղ գրել էր «Կոմերսանտը», այդ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ՝ 2000-2010թթ. ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի տևական կարիերայի արդյունք:

Կարեն Կարապետյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը 2016-ի սեպտեմբերին և հեռացավ կառավարությունից 2018-ի գարնանը՝ թավշյա հեղափոխությունից հետո: Հունիսին Կարապետյանը հեռացավ նաև ՀՀԿ շարքերից: Մայիսյան իրադարձություններից հետո նա հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել: Հեռանալով պաշտոնից՝ Կարապետյանը նոր վարչապետին մաղթել էր անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և հասկացված լինել ժողովրդի կողմից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---